Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

Քննչական կոմիտեում հարցաքննվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ որպես վկա, երկու գործով

31.01.2020, 13:55
Քննչական կոմիտեում հարցաքննվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ որպես վկա, երկու գործով
Քննչական կոմիտեում հարցաքննվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ որպես վկա, երկու գործով

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոտի-Արմենիա/. Հունվարի 30-ին քննչական կոմիտեում հարցաքննվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ որպես վկա, երկու գործով: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանը:

«Վանեցյանին հարցաքննել են որպես վկա երկու գործով: Առաջինը գաղտնալսման դեպքն է, երկրորդը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում չարաշահումները», - ասաց նա: Հարությունյանը նաև ասաց, որ առաջին դեպքում զննվել է ԱԱԾ-ի նախկին պետի հեռախոսը:
2018 թ.-ի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց Վանեցյանի՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ զրույցը, որում նրանք քննարկել են ՀՀ-ում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ բարձրացված քրեական գործի իրավիճակը: Մասնավորապես, խոսակցության մեջ անդրադարձել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը (որը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու և մեծ կաշառք ստանալու մեջ - խմբ.):-0-