Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+21

Սեպտեմբերի 1–ից տրամադրվելու են թվային վարորդական վկայականներ․ ՆԳՆ

23.05.2025, 15:45
2025թ․–ի սեպտեմբերի 1–ից Հայաստանում գործելու են թվային վարորդական վկայականներ, հայտարարեց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը
Սեպտեմբերի 1–ից տրամադրվելու են թվային վարորդական վկայականներ․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2025թ․–ի սեպտեմբերի 1–ից Հայաստանում գործելու են թվային վարորդական վկայականներ, հայտարարեց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։

«Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է ժամկետ, և երբ խորհրդարանն այն ամբողջությամբ ընդունի, օրենքը կմտնի ուժի մեջ։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, առնվազն սեպտեմբերի 1-ից այդ վարորդական վկայականները կկոնվերտացվեն թվային վարորդական վկայականների», – նշեց նա այսօր ասուիսի ժամանակ։

Ղազարյանի խոսքով, այն անձինք, որոնք նոր ձեռք կբերեն վարորդական վկայական, նրանց կտրվի ընտրության հնարավորություն, այն է՝ առավել փոքր տուրքով անձը կարող է ձեռք բերել թվային վարորդական վկայական:

«Սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում ունենալ պլաստիկ վարորդական վկայականը, եթե ցանկանում են երկրից դուրս գալ մեքենայով: Այդ դեպքում տուրքը մի փոքր ավելին է, և անձը հնարավորություն կունենա ստանալ պլաստիկ վարորդական վկայական», – նշեց փոխնախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ թվային վարորդական վկայականը կկիրառվի միայն Հայաստանում, Հայաստանից դուրս անհրաժեշտ կլինի պլաստիկ վարորդական վկայական ունենալ։