Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում COVID-19 կորոնավիրուսային վարակից մահացությունը կազմում է 1,3%: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«351 նոր դեպք կիրակի օրվա ընթացքում, 4.823 ընդհանուր դեպք: 2.718 ակտիվ դեպք, 61 մահ»,- նշել է նա իր Facebook-յան էջում:
Նաև նախարարը հայտնել է, որ գրանցվել է 100-ից ավել ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր:
Պաշտոնական տվյալների համաձայն, կորոնավիրուսից մահացության ցուցանիշը միջինում կազմում է գրեթե 6,7% (4,71 մլն հաստատված դեպք, 315 հազ. մահվան դեպք):
Մասնավորապես, Իտալիայում այդ ցուցանիշը կազմում է գրեթե 14,2%, Իրանում՝ ավելի քան 5,8%, ԱՄՆ-ում՝ ավելի քան 5,2%, Գերմանիայում՝ գրեթե 4,5%, իսկ Ռուսաստանում՝ 0,94%:
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը: -0-