Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Ucom–ում ինտերնետի խափանումներ են գրանցվել մալուխի վնասման պատճառով

04.02.2019, 12:34
Վրաստանում մալուխի վնասումը հանգեցրել է ինտերնետի խափանումների Հայաստանում` հայկական հեռահաղորդակցային Ucom ընկերության բաժանորդները երկուշաբթի առավոտյան բախվել են կապի խնդիրների հետ։
Ucom–ում ինտերնետի խափանումներ են գրանցվել մալուխի վնասման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Վրաստանում մալուխի վնասումը հանգեցրել է ինտերնետի խափանումների Հայաստանում` հայկական հեռահաղորդակցային Ucom ընկերության բաժանորդները երկուշաբթի առավոտյան բախվել են կապի խնդիրների հետ։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը ընկերության մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը, Հայաստանում ինտերնետը պարբերաբար անջատվում է Վրաստանի տարածքում գտնվող միջազգային մալուխի վնասման պատճառով։ 


«Նախնական տվկալներով, Վրաստանի տարածքում գտնվող մալուխը կտրել են, պատճառներն այս պահին պարզվում են։ Մեր մասնագետներն արդեն տեղում են և կփորձեն սեղմ ժամկետներում վերականգնել կապը»,– ասաց Մնացականյանը։

Հայաստանն ինտերնետ միջազգային ցանցի հասանելիություն է ստանում Վրաստանի տարածքով անցնող օպտիկամանրաթելային մալուխի միջոցով։

Վերջին ժամանակներում լուրեր են հայտնվել «Caucasus Online» վրացական ինտերնետ պրովայդերի օպտիկամանրաթելային մալուխի վաճառքի մասին։ Լուրերի համաձայն, գնորդ կարող է դառնալ ադրբեջանական ընկերություն։


Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–