Վերջին օրերին հրապարակվում են դիրքերի մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ․ ՊՆ–ն հորդորում է զերծ մնալ ոչ ստույգ հրապարակումներից
21.03.2025,
11:04
Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/ԱՌԿԱ/․ Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, հայտնում են ՊՆ–ից։
«Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո։
Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։