Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Որևէ երթուղու ուղեվարձի թանկացման հարց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից չի քննարկվում

21.05.2013, 19:27
Որևէ երթուղու ուղեվարձի թանկացման հարց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից չի քննարկվում, նշված է նախարարության մամուլի ծառայության հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Որևէ երթուղու ուղեվարձի թանկացման հարց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից չի քննարկվում
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Որևէ երթուղու ուղեվարձի թանկացման հարց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից չի քննարկվում, նշված է նախարարության մամուլի ծառայության հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Համացանցում տարածված ընդհանուր օգտագործման տրանսպորտով միջպետական և միջմարզային երթուղիների ուղեվարձի թանկացման լուրի կապակցությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել: Հետևաբար որևէ երթուղու ուղեվարձի թանկացման հարց նախարարության կողմից չի քննարկվում և ենթակա չէ քննարկման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սոցիալական կայքի օգտատերը գրել է, որ նման տեղեկություն է լսել երթուղային տաքսու վարորդից։-0-