Wizz Air–ը հայտարարել է Եվրոպայի 8 քաղաքներ նոր չվերթերի գործարկման մասին (ՖՈՏՈ)
07.05.2025,
11:45
Սկսած 29.99 եվրոյից․ Wizz Air–ը Երևանից մեկնարկում է նոր չվերթեր դեպի Եվրոպայի 6 երկրներ․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրների 8 քաղաքներ նոր չվերթերի գործարկման մասին։
«Մենք հպարտ ենք բացել մեր 34-րդ բազան Երևանում՝ գործարկելով 6 երկրի 8 նոր չվերթեր և կապելով Հայաստանը Եվրոպայի ավելի մեծ մասի հետ, քան երբևէ։ Գները սկսվում են ընդամենը 29.99 եվրոյից։ Սա ևս մեկ մեծ քայլ է ճանապարհորդությունը բոլորի համար ավելի մատչելի և հասանելի դարձնելու ուղղությամբ», – նշված է ավիաընկերության Facebook-յան էջում։
Wizz Air –ը Երևանից չվերթեր կիրականացնի դեպի Համբուրգ, Մեմինգեն (Գերմանիա), Նեապոլ, Բարի (Իտալիա), Բուխարեստ (Ռումինիա), Պաֆոս (Կիպրոս), Նիս (Ֆրանսիա), Պրահա (Չեխիա)։