Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Երևանի փողոցների և մայթերի մաքրման և մշակման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 200 տոննա աղ և շուրջ 800մ/խ ավազ

10.01.2013, 14:49
Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։
Երևանի փողոցների և մայթերի մաքրման և մշակման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 200 տոննա աղ և շուրջ 800մ/խ ավազ
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից աշխատանքներում ներգրավվել է վարչական շրջանների համապատասխան ծառայություններում առկա ամբողջ տեխնիկան, ինչպես նաև  շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները:

Ողջ գիշերվա ընթացքում փողոցներն ու մայթերը մշակվել են աղով և ավազով: Առավոտյան ժամը 4-ից գրեյդերների միջոցով մաքրման աշխատանքներ են իրականացվել գլխավոր պողոտաներում և փողոցներում:

Հունվարի 10-ի առավոտյան տվյալներով՝ փողոցների և մայթերի մաքրման և մշակման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 200 տոննա աղ և շուրջ 800մ/խ ավազ։

Ներկայում, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, տեղափոխվում է կուտակված ձյունն ու համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված շուրջ 274 աշխատողների ու 120 երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև վերգետնյա անցումների, ստորգետնյա անցումների աստիճանահարթակների, շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։-0-