Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Երևանի քաղաքապետը հրապարակային հայտարարությամբ հանդես կգա բողոքի ակցիաների կապակցությամբ

25.07.2013, 13:20
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հրապարակային հայտարարությամբ հանդես կգա մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման առիթով անցկացվող բողոքի ակցիաների վերաբերյալ, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հրապարակային հայտարարությամբ հանդես կգա մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման առիթով անցկացվող բողոքի ակցիաների վերաբերյալ, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

«Այս օրերին քաղաքապետն անձամբ հետևել է հասարակական շարժումներին, բողոքներին և առաջարկություններին, հանդիպել է հանրային և սոցիալական հատվածի ներկայացուցիչների հետ։ Ներկայում նա հանդիպումներ և քննարկումներ է անցկացնում Ավագանու խոչհրդի կուսակցական խմբակցությունների  հետ։ Այդ հանդիպումների արդյունքների ամփոփումից հետո քաղաքապետն այսօր հանդես կգա հրապարակային հայտարարությամբ»,– ասաց Արեյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Ներկայում կառավարության շենքի առջև անցկացվում է բողոքի ակցիա հուլիսի 20–ից հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ` 100 դրամից մինչև 150 դրամ։ Քաղաքապետարանի որոշումը սակագների բարձրացման վերաբերյալ Երևանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։
Մայրաքաղաքում բազմաթիվ ակցիաներ են անցկացվում, որոնց մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին չվճարել 150 դրամ։ Զուգահեռ Free car ակցիային մասնակցում են շոու բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ։ Free car–ի մասնակիցները երևանցիներին սեփական ավտոմեքենաներով անվճար տեղափոխում են քաղաքի տարբեր հատվածներ։ -0-