Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները․ Թորոսյան (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
17.06.2020,
15:52
Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները․ Թորոսյան․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները, նշում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր։ Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը», – նշել է Թորոսյանը Facebook–յան իր էջում:
Նրա խոսքով, իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:
«Անխտիր բոլորս պետք է կրենք բժշկական դիմակ ամենուր, հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը, պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից», – գրել է Թորոսյանը:
Հայաստանում հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ:–0–