Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

«Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է չվերթերի չեղարկման մասին Իրանի վրա Իսրայելի հարձակման ֆոնին

13.06.2025, 11:09
Երևանից մեկնող և Երևան ժամանող մի շարք չվերթեր են չեղարկվել Իրանի վրա Իսրայելի հարձակման ֆոնին
«Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է չվերթերի չեղարկման մասին Իրանի վրա Իսրայելի հարձակման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/ԱՌԿԱ/․ Երևանից մեկնող և Երևան ժամանող մի շարք չվերթեր են չեղարկվել Իրանի վրա Իսրայելի հարձակման ֆոնին։

Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի վրա, Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով հինգ մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել։

Թեհրանում լսվել է առնվազն վեց պայթյուն։ Ըստ Al Masirah–ի, հարվածներ են հասցվել Նաթանզ, Խորամաբադ և Համադան քաղաքներին։ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ–ը հայտարարել է, որ Իրանը մոտ 100 անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ։ 

Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չբացուցակից, չեղարկվել են հետևյալ չվերթերը․

Մեկնում Երևանից

Երևան– Թել Ավիվ (հաշվարկային ժամանակ՝ 09։05, FlyOne)

Երևան – Աբու Դաբի (հաշվարկային ժամանակ՝ 10։20, Wizz Air)

Երևան–Թեհրան (հաշվարկային ժամանակ՝ 11։10, Armenia Airways)

Երևան – Դուբայ (հաշվարկային ժամանակ՝ 12։25, Fly Dubai) 


Ժամանում

Աբու Դաբի – Երևան (հաշվարկային ժամանակ՝ 09։45, Wizz Air)

Դուբայ – Երևան (հաշվարկային ժամանակ՝ 11։25, Fly Dubai)

Թեհրան – Երևան (հաշվարկային ժամանակ՝ 15։10, Armenia Airways)

Թել Ավիվ – Երևան (հաշվարկային ժամանակ՝ 15։20, FlyOne)