Ռաջաբովը գերազանց պաշտպանվում էր պարտիայի ընթացքում. Արոնյան

Ռաջաբովը գերազանց պաշտպանվում էր պարտիայի ընթացքում. Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը  հավակնորդների շախմատային մրցաշարում ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովին հաղթելուց հետո հայտարարեց, որ ադրբեջանցուն հաղթեց հաջողության շնորհիվ։

«Ես ավելի նախընտրելի դիրք ունեի սպիտակ զինվորով 24-րդ քայլից հետո, բացի այդ, ժամացույցին բավականաչափ ժամանակ կար, այնպես որ ես որոշեցի վերցնել նախաձեռնությունը», - Արոնյանի խոսքերը մեջբերում է հավակնորդների մրցաշարի պաշտոնական կայքը։

Նրա խոսքերով` այդ քայլից հետո թուլացած թագավորի դիրքով Ռաջաբովը ստիպված էր զգուշություն ցուցաբերել, ինչն էլ նա անում էր երկար ժամանակ։ 

«Պետք է նշեմ, որ մինչև վերջին պահը Ռաջաբովը լավ էր պաշտպանվում, և ես հաղթեցի միայն հաջողության շնորհիվ», - ասաց Արոնյանը։
Հայ գրոսմայստերն ադրբեջանցուն հաղթեց 53-րդ քայլում մրցակցի կոպիտ սխալի պատճառով։

Վեց տուրից հետո Արոնյանն ու Կառլսենը հավաքել են 4.5–ական միավոր։ Սվիդլերն ու Կրամնիկն ունեն երեքական միավոր։ Ռաջաբովը և Գիշչուկը հավաքել են 2.5–ական միավոր։ Երկուական միավոր են վաստակել Գելֆանդն ու Իվանչուկը։

Առաջին հինգ տուրերում Արոնյանը երկու հաղթանակ է տարել` Իվանչուկի և Գելֆանդի նկատմամբ, երեքն էլ ոչ–ոքի է ավարտել (Կառլսենի, Սվիդլերի և Կրամնիկի հետ)։

Հաջորդ հանդիպումը Արոնյանը կունենա Գրիշչուկի հետ։

Բրիտանական մայրաքաղաքում անցկացվող մրցաշարը կավարտվի ապրիլի մեկին։ Մրցաշարին մասնակցում են Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Լևոն Արոնյանը (Հայաստան), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) և Բորիս Գելֆանդը (Իսրայել)։

Ութ գրոսմայստերների երկշրջան մրցման հաղթողն իրավունք կստանա աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ պայքարել շախմատային թագի համար։

Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Շախմատային երեք համաշխարհային օլիմպիադաների (2006, 2008, 2012 թթ.), Լինարեսի, Վեյկ–ան–Զեեի գերմցաշարերի հաղթող։ 2011 թվականին Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի կազմում դարձավ շախմատի աշխարհի թիմային ութերորդ առաջնության հաղթող։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:31 22.03.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×