ՖԻՖԱ–ի շահույթը 2012թ.–ի ընթացքում կազմել է 89 մլն` 1,16 մլրդ դոլարի չափով հասույթի դեպքում
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) 89 մլն դոլարի չափով շահույթ է ստացել 2012թ.–ին, հասույթը հասել է 1,16 մլրդ դոլարի, հաղորդում է Р-Սպորտը` հղում անելով ՖԻՖԱ–ի պաշտոնական կայքին։
ՖԻՖԱ–ն հրապարակել է ֆինանսական հաշվետվությունը, որտեղ մատնանշվում է, որ կազմակերպության ծախսերը նախորդ տարվա ընթացքում կազմել են 1,077 մլրդ դոլար։
ՖԻՖԱ–ն` որպես ոչ առևտրային կազմակերպություն, շվեյցարական օրենքների համաձայն` հարկ չի վճարում աշխարհի առաջնությունից ստացված առևտրային եկամուտների դիմաց։
ՖԻՖԱ–ի գործող կոմիտեն, որը կայացել է երեքշաբթի և չորեքշաբթի Ժնևում, նույնպես հաստատել է 2014թ.–ի բյուջեի ծախսային մասը` 1,412 մլրդ դոլար։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:32 21.03.2013