Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խմբից դուրս գալու չնչին շանս ունի. Մինասյան
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014 թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլից դուրս գալու չնչին շանս ունի, կարծում է ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
«Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ վերջին օրերին ռևանշիստական և ագրեսիվ տրամադրվածություն եմ տեսնում։ Կարծում եմ, որ ավելորդ բաները կարող են խանգարել մեզ` բուլղարացիների հետ խաղին ինչպես հարկն է պատրաստվելու համար։ Մի քանի պատճառ կա, որոնց համաձայն մենք կարևորում ենք բուլղարացիների հետ հանդիպման արդյունքները», – խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։
Նրա խոսքերով, առաջին հերթին Հայաստանը խմբից դուրս գալու չնչին շանս ունի, երկրորդը` սա ընտրական փուլի խաղ է, որի ժամանակ հարկավոր է անպայման հաղթել, և երրորդը` Հայաստանի հավաքականն այս ընտրական փուլում դեռ որևէ հաղթանակ չի տարել։
«Բացի այդ, հայկական հավաքականի վարկանիշի բարձրացման հարց կա։ Մենք հաջորդ վիճակահանությունից առաջ չորրորդ զամբյուղում ենք, իսկ առաջիկա խաղերում հաջող հանդես գալու դեպքում կբարձրանանք երրորդ զամբյուղ», – ընդգծեց Մինասյանը։
Նա նաև ավելացրեց, որ բուլղարացիների հետ խաղում Հայաստանի հավաքականի մոտիվացիան շատ բարձր է։
Խոսելով մրցակցի մասին` Մինասյանն ընդգծեց, որ Բուլղարիայի հավաքականը շատ ագրեսիվ ֆուտբոլ է խաղում, և նման խաղը նրան խմբում երկրորդ ընթացիկ տեղն է ապահովել։
Հայաստան–Բուլղարիա խաղը կկայանա հոկտեմբերի 11–ին` տեղական ժամանակով ժամը 19։00–ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում։ Ընտրական փուլի վերջին խաղն իտալացիների հետ թիմը կանցկացնի «Սան–Պաոլո» նեապոլիտանական մարզադաշտում հոկտեմբերի 15–ին։
Ութ խաղից հետո ընտրական В խմբի առաջատարներն իտալացիներն են` 20 միավորով։ Երկրորդ տեղում են բուլղարացիները 13 միավորով, երրորդում` դանիացիները` 12 միավորով։
Չեխիայի և Հայաստանի հավաքականներն ունեն իննական միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը երեք միավորով եզրափակում են մալթացիները։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:38 10.10.2013