Հայաստանի հավաքականը 18 հորիզոնականով իջել է ՖԻՖԱ–ի վարկանիշում
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում 18 կետով զիջել է դիրքերը և զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը, հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքը։
2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլով Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Իտալիան (5-րդ տեղ), Դանիան (22-րդ տեղ), Չեխիան (25-րդ տեղ), Բուլղարիան (40-րդ տեղ), Մալթան (150-րդ տեղ)։
Նոյեմբերի 7-ին հրապարակված վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը`
1. Իսպանիա,
2. Գերմանիա,
3. Արգենտինա,
4. Պորտուգալիա,
5.Իտալիա,
6. Անգլիա,
7. Նիդեռլանդներ,
8. Կոլումբիա,
9. Ռուսաստան,
10. Խորվաթիա։
ՖԻՖԱ–ի հաջորդ վարկանիշը պատրաստ կլինի դեկտեմբերի 19-ին։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:23 07.11.2012