«Բարսելոնան» մտադիր է 25 մլն եվրո առաջարկել Հենրիխ Մխիթարյանի համար

«Բարսելոնան» մտադիր է 25 մլն եվրո առաջարկել Հենրիխ Մխիթարյանի համար

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Կատալոնիայի «Բարսելոնան» պատրաստվում է այս ամռանը ձեռք բերել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է շվեյցարական  Gerüchte Ticker ինտերնետ–պորտալը։

Պորտալի տեղեկության համաձայն, կատալոնացիները մտադիր են լրջորեն ուժեղացնել թիմի գրոհային գիծը, և երկու գլխավոր առաջնահերթություններ են Բրազիլիայի հավաքականի ու «Սանտոսի» ռմբարկու Նեյմարը, ինչպես նաև Մխիթարյանը։

Նրանք պետք է փոխարինեն Դավիդ Վիլյեին և Ալեքսիս Սանչեսին։

Մխիթարյանի համար, ում պայմանագիրը «Շախտյորի» հետ գործում է մինչև 2015 թվականը, «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է առաջարկել 25 մլն եվրո։

Ինքը Մխիթարյանը նախօրեին հայտարարել է «Շախտյորը» լքելու ու եվրոպական սուպերակումբներից մեկն անցնելու մտադրության մասին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:01 21.03.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×