Մովսիսյանը վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբ

Մովսիսյանը վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կշարունակի կարիերան Ֆուտբոլի բարձրագույն լիգայի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում։

Ակումբները պայմանավորվել են, որ 25–ամյա հարձակվողը վարձակալության իրավունքով կտեղափոխվի ամերիկյան ակումբ`ֆուտբոլիստին գնելու հնարավորությամբ։ Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2016 թ.–ի դեկտեմբեր, հաղորդում է sports.ru–ն։

Մովսիսյանը «Կրասնոդարից» «Սպարտակ» էր տեղափոխվել 2013 թ.–ի մարտին։ «Սպարտակի» կազմում անցկացրել է 66 հանդիպում, դարձել 27 գոլի հեղինակ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:28 16.01.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×