Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Թեկնածուների շախմատային մրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը մրցում է Սվիդլերի հետ

17.03.2014, 14:23
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկուշաբթի ուժերն է չափում ռուս շախմատիստ Պյոտր Սվիդլերի հետ թեկնածուների շախմատային մրցաշարի չորրոդ տուրում։
Թեկնածուների շախմատային մրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը մրցում է Սվիդլերի հետ
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկուշաբթի ուժերն է չափում ռուս շախմատիստ Պյոտր Սվիդլերի հետ թեկնածուների շախմատային մրցաշարի չորրոդ տուրում։ 

Չորրորդ տուրի մնացած զույգերն են` Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան) – Դմիտրի Անդրեյկին (ՌԴ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Սերգեյ Կարյակին (ՌԴ) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա)։ Հանդիպումները սկսվել են Երևանի ժամանակով ժամը 13։00–ին։

Երեք հանդիպումներից հետո 2,5 միավորով առաջատարն է Անանդը, երկուական միավոր են վաստակել Կրամնիկն ու Սվիդլերը, Արոնյանն ու Տոպալովը վաստակել են 1,5–ական միավոր, Կարյակին և Անդրեյկինը` մեկական միավոր, Մամեդյարովը` 0,5 միավոր։ 

Խանտի Մանսիյսկում անցկացվող մրցաշարի վիճակահանության արդյունքները հրապարակված են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատի թագի համար պայքարել աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։–0–