Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են ռևանշ վերցնել Կոպենհագենում կրած պարտության համար. Ագեր

09.09.2013, 18:31
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են ռևանշ վերցնել 2014թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Կոպենհագենում հունիսի 11–ին կայացած խաղում Հայաստանին 0։4 հաշվով պարտվելու համար, հայտնեց Դանիայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագերը։
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են ռևանշ վերցնել Կոպենհագենում կրած պարտության համար. Ագեր
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են ռևանշ վերցնել 2014թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Կոպենհագենում հունիսի 11–ին կայացած խաղում Հայաստանին 0։4 հաշվով պարտվելու համար, հայտնեց Դանիայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագերը։

«Իհարկե, մենք ուզում ենք ռևանշ վերցնել 0։4 հաշվով  սեփական դաշտում տարած պարտության համար և վաղը լավ խաղ ցուցադրել»,– խաղից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Հունիսի 11–ին Կոպենհագենում Դանիայի և Հայաստանի հավաքականների հանդիպումն ավարտվեց 4։0 հաշվով`հյուրերի օգտին։ Հայաստանի հավաքականի կազմում առանձնացան Յուրա Մովսիսյանը (կրկնակի),  ինչպես նաև Արազ Օզբիլիսը և Հենրիխ Մխիթարյանը։ Երեքշաբթի Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա պատասխան խաղը։

Ագերը նաև մեկնաբանեց նախորդ ուրբաթ 2։1 հաշվով դանիացիաների անհամոզիչ հաղթանակը մալթացիների նկատմամբ։ «Հաղթեցինք, և այդ հաշիվը մեզ կգոհացնի նաև վաղը, սակայն դանդաղ ենք առաջ շարժվել և քիչ գոլային պահեր ենք ստեղծել»,– ասաց նա։

Յոթ փուլից հետո ընտրական B խմբում 17 միավորով առաջատարը Իտալիայի հավաքականն է։ Տասը միավորով երկրորդ տեղում բուլղարացիներն են։ Մեկ միավոր պակաս են վաստակել Չեխիան, Հայաստանն ու Դանիան։ Երեք միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Մալթայի հավաքականը։–0–