EUR
417.58
GEL
142.21
RUB
3.97
USD
387.37

ԽՍՀՄ հավաքականի և աշխարհի հավաքականի երևանյան հանդիպումը իսկական տոն կդառնա. Լովչև

27.03.2015, 21:03
ԽՍՀՄ հավաքականի և աշխարհի հավաքականի հանդիպումը, որը նվիրված է Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին, իսկական տոն կդառնա, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց հանդիպմանը մասնակցելու համարԵրևան ժամանած հայտնի խորհրդային ֆուտբոլիստ Եվգենի Լովչևը։
ԽՍՀՄ հավաքականի և աշխարհի հավաքականի երևանյան հանդիպումը իսկական տոն կդառնա. Լովչև
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. ԽՍՀՄ հավաքականի և աշխարհի հավաքականի հանդիպումը, որը նվիրված է Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին, իսկական տոն կդառնա, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց հանդիպմանը մասնակցելու համարԵրևան ժամանած հայտնի խորհրդային ֆուտբոլիստ Եվգենի Լովչևը։

Աշխարհի և ԽՍՀՄ–ի հավաքականների վետերան աստղերի միջև ընկերական հանդիպումը տեղի կունենա Երևանի Հանրապետական մարզադաշտում մարտի 28–ին։ Այն նվիրված է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին։

«Բոլորիս համար Խորեն Հովհաննիսյանը մեծանուն ֆուտբոլիստ է։ Ես ցնցված եմ այն փաստից, թե ինչ ֆուտբոլիստներ են ժամանել Հայաստան։ ԽՍՀՄ հավաքականում ներառված են սպորտի վաստակավոր վարպետներ, մարզիչներ, աշխարհի հավաքականում են Պապեն, Մատերացին, Ստոիչկովը։ Յուրաքանչյուրը կերտել է իր պատմությունը։ Չեմ հիշում, որ հետխորհրդային տարածքում ինչ–որ մեկը նման մարդկանց հրավիրեր։ Այս ամենը արվում է Խորեն Հովհաննիսյանի պատվին», – ասաց Լովչևը։

Նրա խոսքով` աշխարհի հավաքականը պետք է մարզեր Ջովաննի Տրապատոնին։ «Թեև ու՞մ պետք է մարզեր, այնտեղ բոլորը մեծանուն ֆուտբոլիստներ են, սակայն Տրապատոնին չկարողացավ գալ, ես կլինեմ աշխարհի հավաքականի մարզիչը։ Մեծ երջանկություն է նրանց կողքին լինելը, և տա Աստված, որ Խորեն Հովհաննիսյանի նամն ֆուտբոլիստներն ավելի շատ լինեն, և մենք նմանատիպ տոների համար հավաքվելու հնարավորություն ունենանք։ Վաղը նորմալ ֆուտբոլ է լինելու, գուցե արագությունն արդեն նույնը չի լինի, սակայն վարպետությունը հիանալի կլինի», – ասաց Լովչևը։

Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է։ Խաղացել է Երևանի «Արարատում» 1975-1985 թվականներին։ Աչքի է ընկել որպես խաղի հիանալի կազմակերպիչ, ով ունի զարմանալի տեխնիկա և առաջնորդի որակներ։ Գ. Ֆեդոտովի ակումբի անդամ է։ 35 խաղ է անցկացրել ԽՍՀՄ հավաքականում, 7 գնդակ է խփել։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է։ 1976 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի չեմպիոն։ 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր, 1976 թվականի ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր։ 1982 թվականին մասնակցել է Իսպանիայի աշխարհի առաջնությանը` դառնալով Բելգիայի դարպաս ուղարկած գեղեցիկ գոլի հեղինակ։ -0-


Баннер середина