Հայ մարզիկների չմասնակցելը Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին կվնասեր Հայաստանի վարկանիշին. նախարար
11.03.2015,
17:13
Հայ մարզիկների չմասնակցելը Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին կվնասեր Հայաստանի ոչ միայն սպորտային կենսագրությանը, այլև վարկանիշին համաշխարհային մարզական ասպարեզներում, ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, հաղորդում է նախարարի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ մարզիկների չմասնակցելը Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին կվնասեր Հայաստանի ոչ միայն սպորտային կենսագրությանը, այլև վարկանիշին համաշխարհային մարզական ասպարեզներում, ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, հաղորդում է նախարարի մամուլի ծառայությունը։
Մարտի 10-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստի արդյունքում որոշում ընդունվեց, որ հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին։
Նախարարը հավանություն տվեց ՀԱՕԿ գործկոմի որոշմանը և նշեց, որ սպորտի ազգային ֆեդերացիաները պետք է շարունակեն աշխատանքը մարզիկներին խաղերին նախապատրաստելու ուղղությամբ։
Ղազարյանն կարևորեց նաև այն, որ Միջազգային և Եվրոպական օլիմպիական կոմիտեների ղեկավարների կողմից հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ են տրվել։
Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետագայում անցկացվելու են չորս տարին մեկ անգամ, կանցկացվեն Բաքվում հունիսի 12–28–ը։ 20 մարզաձևով անցկացվող մրցումների ընթացքում կխաղարկվի մեդալների 253 կոմպլեկտ։ Սպասվում է, որ մրցումներին կմասնակցի ավելի քան 6 հազար մարզիկ մայրցամաքի բոլոր երկրներից։–0–