Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+21

Օզբիլիսի ծնկի խաչաև կապանը կտրվել է. ԶԼՄ

03.06.2014, 11:59
Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսի ծնկի խաչաև կապանը կտրվել է, հայտնում է ajaxshowtime.com–ը։
Օզբիլիսի ծնկի խաչաև կապանը կտրվել է. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսի ծնկի խաչաև կապանը կտրվել է, հայտնում է ajaxshowtime.com–ը։

Երկուշաբթի Ամստերդամում կիսապաշտպանը բժշկական հետազոտություն է անցել, որը հաստատել է ախտորոշումը։ Ալժիրի հետ վերջերս կայացած ընկերական խաղում (1:3) Օզբիլիսը հանդես էր եկել Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում և փոխարինվել 26–րդ րոպեին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Օզբիլիսը «Սպարտակ» է անցել 2013 թվականի հուլիսին Կրասնոդարի «Կուբանից»` հնգամյա պայմանագիր ստորագրելով։ Այդ ժամանակահատվածում 24–ամյա կիսապաշտպանն անցկացրել է 30 խաղ և չորս գոլի հեղինակ դարձել։ -0-