Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ օլիմպիական արծաթե մեդալակիր

Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ օլիմպիական արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ծանրորդ Գոռ Մինասյանը Հայաստանին բերեց երրորդ արծաթե մեդալը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։

105 կգ քաշային կարգում Մինասյանը երկամարտում հավաքեց 451 կգ։ Ոսկե մեդալը նվաճեց վրացի Լաշա Թալախաձեն (473 կգ, համաշխարհային և օլիմպիական ռեկորդներ), բրոնզը` նրա հայրենակից Իրակլի Թուրմանիձեն (448)։ 

Եվս մեկ հայ գերծանր քաշային ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրեց 4–րդ տեղը 440 կգ արդյունքով։

Ավելի վաղ արծաթե մեդալներ նվաճեցին Հայաստանի ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը։ 

Դասական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:43 17.08.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×