Ամերիաբանկը մասնակցել է «ԴիջիԹեք էքսպո-2017»–ին «Գործի'ր օնլայն, ապրի'ր օֆլայն» կարգախոսով
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը մասնակցեց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում են բանկից, միջոցառմանը, որին Ամերիաբանկը մասնակցեց «Գործի'ր օնլայն, ապրի'ր օֆլայն» կարգախոսով, ներկայացվեցին Ամերիաբանկի մի շարք հեռահար բանկային լուծումներ, մասնավորապես, թե ինչպես կարելի է շատ արագ լրացնել քարտի օնլայն հայտ, տեղեկանքի օնլայն հայտ, կատարել կոմունալ վճարումներ Բանկի կայքով, բանկոմատներով, փոխել քարտի Pin cod-ը և այլ ծառայություններ:
Միաժամանակ ներկայացվեցին նաև հեռահար բանկինգի տարբեր գործիքներ, որոնցից կարող են օգտվել ոչ միայն Բանկի հաճախորդները:
«Ներկայացվեց Բանկի մասնագետների կողմից մշակված VPos ծառայությունը` էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար, տեղում ցույց տրվեց, թե ինչպես ցանկացած բանկի քարտատեր կարող է անմիջապես Ամերիաբանկի կայքից շատ արագ փոխանցում կատարել Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդի կամ Ամերիաբանկի քարտապանի: Ներկայացվեց նաև, թե ինչպես յուրաքանչյուր քարտապան հայկական ցանկացած բանկի կողմից թողարկված VISA, Master, ArCa քարտով կարող է անմիջապես Ամերիաբանկի կայքից կատարել կոմունալ վճարումներ»,– նշվում է հաղորդման մեջ։
Ամերիաբանկը «Սևան Ստարտափ Սամմիթ» բիզնես ֆորումի ժամանակ ANIX ստարտափին շնորհեց նաև «Big Battle»-ի գլխավոր մրցանակը: Հաղթող ճանաչված ստարտափը ներկայացրել էր հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բիզնես ծրագիր, և ահա վիրտուալ ասիստենտը ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց Բանկի նոր առաջարկները` բիզնես վարկերի, հիփոթեքային վարկերի փաթեթները, ինչպես նաև` «Ասա ընկերոջդ» ուղղորդման ծրագիրը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:47 02.10.2017