Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Ազգային ճարտարագիտական` 6.1 մլն դոլար արժողության լաբորատորիան կգործարկվի Հայաստանում 2013թ.–ի սկզբին

10.10.2012, 14:13
Ազգային ճարտարագիտական բացառիկ՝ 6.1 մլն դոլար արժողության լաբորատորիան կգործարկվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում արդեն 2013 թվականի կեսերին, չորեքշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։  
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային ճարտարագիտական բացառիկ՝ 6.1 մլն դոլար արժողության լաբորատորիան կգործարկվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում արդեն 2013 թվականի կեսերին, չորեքշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ 

«Սրանք աննախադեպ ներդրումներ են հայկական կրթության ոլորտի համար։ Շուրջ 1,5 մլն դոլար կհատկացնի National Instruments ընկերությունը, շուրջ 350 հազար դոլար կտրամադրի կառավարությունը, 650 հազար դոլար կհատկացվի ՀՊՃՀ–ի արտաբյուջետային միջոցներից, իսկ գումարի մնացած մասը կհատկացնի USAID–ն»,– ասաց նա։

Ըստ նախարարի` լաբորատորիայի ստեղծումը թելադրված է կառավարության հնգամյա ծրագրով, իսկ տվյալ գործընթացի արագացման մասին հանձնարարականը տրվել է նախագահի կողմից նախորդ շաբաթ։

ՀՊՃՀ–ում Ազգային ճարտարագիտական լաբորատորիայի  ստեղծումը նախատեսող փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2012 թվականի մայիսի 4–ին Հայաստանի կրթության և գիտության նախարարության, ԱՄՆ–ի դեսպանության, USAID–ի և ՀՊՃՀ–ի միջև։

Ազգային ճարտարագիտական լաբորատորիան կընդգրկի մոտ 30 լաբորատորիաներ, որոնք հետազոտություններ կանցկացնեն ավելի քան 30 մասնագիտություններով։

Լաբորատորիան կտեղակայվի բուհի 10–րդ մասնաշենքի առաջին չորս հարկերում և կզբաղեցնի շուրջ 2 հազար քմ տարածք։ Լաբորատորիան միջբուհական և տարածաշրջանային բնույթ կկրի։ –0–