Սթիվեն Հոքինգը նշել է անխուսափելի տեխնածին վթարի ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը նախազգուշացրել է մարդկությանն անխուսափելի տեխնածին վթարի մասին, որը տեղի կուենան առաջիկա հազար տարիների ընթացքում։ Այդ մասին գիտնականը պատմել է սև անցքերում փափուկ մազերի հայտնաբերմանը նվիրված ռադիոհաղորդման տեսագրությունում, գրում է Lenta.ru–ն` հղում անելով BBC News–ին։
Ֆիզիկոսն առանձնացրել է մարդկությանը սպառնացող երեք հիմնական վտանգներ` միջուկային պատերազմ, գլոբալ ջերմացում և գենետիկ ինժեներիայի ստեղծած վիրուսները։ Ֆիզիկոսի կարծիքով, առաջիկայում դրանք չեն սպառնում մարդուն, բայց ժամանակի ընթացքում ինչ–որ «բան կարող է այնպես չլինել»։
«Երկիր մոլորակի վրա վթարի առաջացման հավանականություններն այս տարի բավականին ցածր են, բայց ժամանակի ընթացքում դրանք կավելանան, այնպես էր կասկած չկա, որ դա տեղի կունենա առաջիկա հասար կամ տասը հազար տարիների ընթացքում»,– ասել է ֆիզիկոսը։
Մարդկության փրկությունը Հոքինգը տեսնում է Երկրից տեղափոխվելու մեջ։ «Մենք ինքնավար գաղութներ տիեզերքում չենք յուրացնելու գոնե առաջիկա 100 տարիներին, այնպես որ պետք է զգույշ լինենք»,– նախազգուշացրել է գիտնականն ապագա սերունդներին։
Հոքինգի հետ ռադիոհաղորդումը, որում գիտնականը կպատասխանի ունկնդիրների հարցերին և կպատմի Մալքոլմ Փերիի և Էնդրյու Սթրոմինժերի հետ համահեղինակությամբ` սև անցքերի մոտ փափուկ մազերի իր կատարած հայտնագործության մասին, կհեռարձակվի հունվարի 26–ին և փետրվարի 2–ին BBC Radio 4 ռադիոկայանի եթերում։
Ավելի վաղ Հոքինգը հայտնել էր արհեստական ինտելեկտի վտանգի մասին, որի զարգացումը կարող է անհետացման տանել մարդկությանը։ Գիտնականը կոչ էր արել կանգնեցնել գիտության առաջընթացը, բայց խորհուրդ էր տվել գիտնականներին և քաղաքական գործիչներին ավելի զգույշ լինել։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:23 19.01.2016