Հայաստանը պետք է զարգացնի էկոզբոսաշրջությունը. San Francisco State University-ի փորձագետ

Հայաստանը պետք է զարգացնի էկոզբոսաշրջությունը. San Francisco State University-ի փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը բարենպաստ շրջակա միջավայր ունեցող երկիր է, և այդ պատճառով այստեղ կարելի է հաջողությամբ էկոզբոսաշրջություն զարգացնել, Երևանում «Համաշխարհային տնտեսության հետճգնաժամային զարգացումները և հայկական տնտեսության մարտահրավերները» միջազգային գիտաժողովի ընթացքում ասաց Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Քսիաոխուա Յանգը (Xiaohua Yang)։

«Համաշխարհային տնտեսության հետճգնաժամային զարգացումները և հայկական տնտեսության մարտահրավերները» երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ–ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի փորձագետները, մեկնարկել է չորեքշաբթի Երևանի պետական համալսարանում։ Գիտաժողովը կազմակերպվել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կողմից` Հետազոտությունների եվրոպական կենտրոնի հետ համատեղ։ Գիտաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել տարբեր երկրների տնտեսություններում չինական փորձի կիրառման, ինչպես նաև աշխարհում ուղիղ չինական ներդրումների իրականացման հարցին։

«Հայաստանում էկոլոգիապես մաքուր մթերքներ են արտադրվում, ինչը կարող է ամբողջ աշխարհից այստեղ զբոսաշրջիկներ ներգրավել, այդ թվում` Չինաստանից»,– ասաց նա։  

Միաժամանակ փորձագետը նշեց, որ Հայաստանը հարուստ ինտելեկտուալ ներուժ ունեցող երկիր է, սակայն սահմանափակ պաշարներով և կապիտալով։ Այդ կապակցությամբ, ըստ նրա` չինական ներդրումները կարող էին որպես շարժիչ ծառայել ենթակառուցվածքի, արդյունաբերության զարգացման խթանման և, ամենագլխավորը, ազգային տնտեսության մասշտաբներով աշխատատեղերի ստեղծման գործում։   

«Հայաստանը կարող է Չինաստանի հետ ամրապնդել առևտրային և ներդրումային կապերը, ինչպես նաև Չինաստանի հետ հարևան երկրների հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդ դառնալու ներուժ ունի»,– նշեց Յանգը։

Փորձագետն ընդգծեց, որ չինական կողմի համար գրավիչ են բարձր տեխնոլոգիական բնագավառները, որտեղ երկրները կարող էին համատեղ նախագծեր իրականացնել։

Ըստ նրա` այսօր մոտ 40 չինական ընկերություններ են ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում։ Չինական ներդրումները հիմնականում ուղղված են մանրածախ և մեծածախ առևտրին և էներգետիկ հատվածին։  

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների` երկրի իրական հատվածում իրականացված ուղիղ չինական ներդրումների ծավալը 2012թ.–ի վերջին կազմել է 1,3 մլն դոլար։

Միաժամանակ Չինաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2012թ.–ին կազմել է 431,7 մլն դոլար, ինչը 2,8 տոկոսով ավել է 2011թ.–ի ցուցանիշից։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Չինաստանի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 7,6 տոկոս։ Չինական ներմուծման ծավալը 2012թ.–ին կազմել է 400,4 մլն դոլար` 2011թ.–ի համեմատ կրճատվելով 0,9 տոկոսով, Հայաստանից Չինաստանի արտահանումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 31,3 մլն դոլար (աճը` 92,3%)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:42 11.07.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×