Հատուկ օրագիր կկազմվի հայ–ռուսական գիտատուրիստական երկու արշավախմբերի արդյունքում

Հատուկ օրագիր կկազմվի հայ–ռուսական գիտատուրիստական երկու արշավախմբերի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ–ռուսական գիտատուրիստական երկու արշավախմբերի արդյունքում, որոնք անցկացվել են 2012թ.–ի աշնանը և 2013թ.–ի հունիսին, հատուկ օրագիր կկազմվի, որտեղ կհամախմբվեն բոլոր նյութերը, լրագրողներին տեղեկացրեց Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի գիտական արշավախմբային տուրիզմի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Զորինը։

«Հայաստանի տարածքում անցկացված տուրիստական արշավախումբն ավանդական է դարձել։ Եթե առաջին արշավախումբը ներառում էր մշակութային կենտրոններ այցելությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում դրանք ընդգրկելու ուղղությամբ հետագա հանձնարարականների համար, ապա երկրորդը առավելապես վերաբերում էր մարզական երթուղիներին, որոնք, ինչպես համոզվեցինք, բավական հետաքրքիր են։ Արդյունքում օրագիր կկազմվի, որտեղ կհամախմբվեն երկու արշավախմբերի նյութերը, որոնք ներառում են Հայաստանի մշակութային կենտրոնների և մարզական ուղևորությունների մասին տեղեկատվություն»,– ասաց Զորինը։

Ըստ նրա` հետագայում տվյալ ուղևորություններով մարզական արշավների և էքսկուրսիոն ուղևորությունների մի քանի տարբերակներ կմշակվեն ռուսական շուկայում դրանք առաջադրելու համար։

«Այսինքն, անհրաժեշտ կլինի կոմնորոշվել, Հայաստանի տարածքում  տուրօպերատոր գտնել և արդեն Ռուսաստանի տուրգործակալությունների հետ համագործակցության շրջանակներում առաջարկել և վաճառել այն որպես զբոսաշրջային արտադրանք»,– ասաց Զորինը։

Բացի այդ, ըստ նրա` այդ երկու արշավախմբերը կարող են օրինակ ծառայել ԱՊՀ մյուս երկրներում նման նախագծերի իրականացման համար, մասնավորապես` Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում և, բնականաբար, Ռուսաստանում։

ՏՌՄԱ–ի մասնաճյուղ Տուրիզմի հայկական ինստիտուտի և Տուրիզմի ռուսական միջազգային ակադեմիայի (ՏՌՄԱ) կողմից կազմակերպված արշավախումբը (հունիսի 8–18) անցկացվում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի և «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի մասնակցությամբ, ինչպես նաև ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակցությամբ և Ազգային ժողովի և ՌԴ դեսպանատան հովանու ներքո։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:17 17.06.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×