Շուրջ 15 հազար զբոսաշրջիկ է 2012թ.-ին արդեն այցելել Դիլիջան

Շուրջ 15 հազար զբոսաշրջիկ է 2012թ.-ին արդեն այցելել Դիլիջան

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Շուրջ 15 հազար զբոսաշրջիկ է արդեն ընթացիկ տարում այցելել Դիլիջան քաղաք, երեքշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

«Տվյալ պահին Դիլիջանի ավելի քան 30 հանգստյան տներում ազատ տեղեր չկան: Ողջ անցյալ տարվա ընթացքում հանգստյան տներում գրանցվել է շուրջ 15 հազար հանգստացող, իսկ այս տարի մեզ մոտ արդեն հանգստացել է 15 հազար զբոսաշրջիկ»,- ասաց նա:

Ըստ քաղաքապետի՝ Դիլիջանում հանգստացող զբոսաշրջիկների շուրջ 60-70 տոկոսը կազմում են ՀՀ բնակիչները:

Միաժամանակ Սանթրոսյանն ընգծեց, որ Դիլիջանի հանգիստը հասանելի է եկամուտների տարբեր մակարդակ ունեցող մարդկանց համար, իսկ գները տատանվում են 5-180 հազար դրամի սահմաններում:

Այդ կապակցությամբ նա նշեց, որ նախկինում զբոսաշրջության զարգացման խոչընդոտներից մեկը մայրուղու վատ վիճակն էր, սակայն կառավարության ջանքերի շնորհիվ այդ խնդիրն արդեն լուծված է:

«Վերջին տարիների ընթացքում համայնքի միջոցներով ասֆալտապատվել է նաև շուրջ 40 կմ քաղաքային ճանապարհ: Բացի այդ, ջրամատակարարման համակարգի փոխարինում և արդիականացում է կատարվում, քաղաքը նոր ճարտարապետական տեսք է ստանում»,- ավելացրեց քաղաքապետը:

Սանթրոսյանը տեղեկացրեց նաև, որ զբոսաշրջության զարգացմանը շատ հարցում նպաստում է ծառայությունների ոլորտում մասնավոր ներդրումների իրականացումը և հյուրանոցային շինարարությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ Դիլիջանի անտառներում ծառահատումը խստիվ արգելված է, և նույնիսկ ամենախոշոր նախագծերի իրականացման դեպքում, ինչպես օրինակ՝ Կենտրոնական բանկի մասնաճյուղի կառուցումն է, այն չի կատարվում:

2012թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 5,1 տոկոսով՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ և հասել 281 034-ի ($1 – 410,97 դրամ): -0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:01 21.08.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×