Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+32

10 ամսում Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ

08.11.2023, 10:11
2023 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները գերազանցել են բոլոր սպասելիքները
10 ամսում Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները գերազանցել են բոլոր սպասելիքները։ Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկի ընթացիկ տարում, հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

«195 հազար զբոսաշրջիկ 2023թ. рոկտեմբերին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ.` 155 հազար, 2019թ.` 192 հազար զբոսաշրջիկ)։ Արդյունքում մենք ունեցել ենք 2 միլիոն 50 հազար զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալների համաձայն, հունվար–հոկտեմբերին ամենից շատ զբոսաշրջիկ Հայաստան է ժամանել Ռուսաստանից (51%), Վրաստանից (10%) և Իրանից (6%)։

Ազգային վիճակագրական կոմիտեի համաձայն, 2023թ․–ի հունվար–սեպտեմբերին Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 839 004՝ 2022թ․–ի նույն ժամանակահատվածում գրանցված 1 239 394–ի համեմատ՝ ավելանալով 48,4%–ով։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ավելի վաղ կանխատեսել է, որ ընթացիկ տարվա արդյունքում կհատվի 2 միլիոն տուրիստական այցելությունների սահմանագիծը։-0-