Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

154 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2024թ․–ի հունվարին ․ Էկոնոմիկայի նախարարություն

08.02.2024, 13:29
2023թ․ հունվարին  զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 159 հազար, իսկ 2022թ․ հունվարին՝ 94 հազար
154 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2024թ․–ի հունվարին ․ Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2024թ. հունվարին Հայաստան է այցելել 154 հազար զբոսաշրջիկ, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Նրանցից մոտ 45%–ը ռուսներ են (68,7 հազար մարդ), 13% –ը Վրաստանի բնակիչներ (20,4 հազար), 6%–ը՝ Իրանի (9,7 հազար)։ Հայաստան զբոսաշրջային նպատակներով այցելությունների առաջին հնգյակում են նաև Հնդկաստանը՝ 3% (կամ 4,8 հազար մարդ) և Ֆիլիպինները՝ 2% (3,3 հազար մարդ)։

Գերատեսչությունից համեմատության համար նշում են, որ 2023թ․ հունվարին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 159 հազար, իսկ 2022թ․ հունվարին՝ 94 հազար։–0–