Հայաստանը զբաղեցնում է 4–րդ տեղը այն երկրների շրջանում, որտեղ ռուսները մտադիր են հագստանալ Ամանորին
16.12.2024,
12:30
Ռուսաստանցիների շրջանում Ամանորյա տոների ամենասիրված ուղղությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 4-րդ տեղը
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ավիատոմսերի ձեռքբերման Aviasales ծառայության ուսումնասիրության արդյունքներով, ռուսաստանցիների շրջանում Ամանորյա տոների ամենասիրված ուղղությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 4-րդ տեղը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ամանորյա տոներին Հայաստանին բաժին է ընկել ավիատոմսերի գնման 7%-ը։ Այս ցուցանիշով Հայաստանից առաջ են միայն Թաիլանդը (11%), Ուզբեկստանը (10%), Թուրքիան (8%)։
Ռուսները ծրագրում են թռիչքներ իրականացնել նաև դեպի ԱՄԷ, Ղազախստան, Բելառուս (6-ական տոկոս) և Վրաստան (5 տոկոս):