Հայ սլեքլայներները ծրագրում են մասնակցել Իրանում կայանալիք փառատոնին
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ սլեքլայներները ծրագրում են մասնակցել 2013 թվականի հոկտեմբերին Իրանում կայանալիք փառատոնին, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայաբերելով Stepslackliners ակումբի հիմնադիրներից մեկին` Ահարոն Խաչատրյանին։
Սլեքլայնը կամ թույլ ձգած առասանով քայլքը զարգացող մարզաձև է, որի իմաստը ստացիոնար օբյեկտների` կայանների միջև ձգված հատուկ նեյլոնե կամ պոլիէստերային առասաններով քայլելն է։ Տարբերվում է ճոպանաքայլքից, որտեղ ճոպանը ձգվում է առավելագույնս պինդ` այլ սկզբունքներով։
Խաչատրյանի խոսքով, սլեքլայնը Հայաստանում հայտնվել է շուրջ տասնհինգ ամիս առաջ։
«Ես և եղբայրս առաջին սլեքլայներներից էինք, ովքեր սկսեցին այդ մարզաձևով խմբակային պարապմունքներ անցկացնել և սովորեցնել ցանկացողներին»,– ասաց Խաչատրյանը։ Նա ավելացրեց, որ հայ սլեքլայներները հավաքվում են Երևանի Անգլիական այգում, իսկ ձմռանը` փակ տարածքներում։
Խաչատրյանի խոսքով, Stepslackliners խմբի հիմնադիրներն ընդամենը վեցն են, սակայն այդ մարզաձևը տարածվում և զարգանում է։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:57 13.06.2013