Օրական մինչև 900 զբոսաշրջիկ է այցելում «ՏաԹևեր» ճոպանուղի
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հարավում գտնվող աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղի է այցելում օրական 300–900 զբոսաշրջիկ, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ» (RVVZ) հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը։
Ըստ նրա, «RVVZ»–ի առաջիկա ծրագրերում ընդգրկված է «Տաթևի դարպասները» զբոսաշրջային գոտու զարգացումը, այդ թվում` հյուրանոցների և այլ զբոսաշրջային օբյեկտների շինարարությունը։
Մելքոնյանը նշեց, որ ճոպանուղու շահագործման ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերակառուցման աշխատանքներին։
«ՏաԹևեր» աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին գործարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին՝ հարյուրավոր հյուրերի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ։
Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վանքը կազմում է 11 րոպե։
Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել՝ պատշոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու կարգավիճակը։.
Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել` ձեռագրատնով, գրադարանով և հայտնի միջնադարյան համալսարաններից մեկով։
«Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ» հիմնադրամը համախբում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից իրականացվող ծրագրերը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:26 28.09.2012