Կրասնոդարի օդանավակայաններն առաջին անգամ սկսում են սպասարկել Գյումրիից իրականացվող չվերթերը

Կրասնոդարի օդանավակայաններն առաջին անգամ սկսում են սպասարկել Գյումրիից իրականացվող չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Կրասնոդարի երկրամասի օդանավակայանները առաջին անգամ սկսում են Գյումրիից իրականացվող չվերթեր սպասարկել, ՏԱՍՍ–ին տեղեկացրել են Կուբանի չորս օդանավակայանները ղեկավարող «Բազել Աէրո» ընկերության մամուլի ծառայությունից։

Կուբանի օդավակայանները մարտի 26–ից սկսել են աշխատել ամառային չվացուցակով, որը կտևի մինչև հոկտեմբերի 28–ը։

Ըստ մամուլի հաղորդագրության, ամռան ընթացքում «Բազել Աէրոյի» օդանավակայանների գործընկեր ավիաընկերությունները Կրասնոդարի երկրամասի քաղաքները կկապեն Ռուսաստանի ավելի քան 55 քաղաքների, մերձավոր  և հեռավոր արտասահմանի երկրների հետ։

Այս պահին Գյումրու «Շիրակ» օդանակավայանից չվերթեր են իրականացնում երկու ավիաընկերություններ` հայկական «Armenia»–ն և ռուսական լոուքոսթեր «Պոբեդան»։ 2017 թ.–ի ապրիլից Գյումրու օդանավակայանից կսկսի կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթեր իրականացնել հայկական երկրորդ լիցենզավորված ավիափոխադրողը` «Տարոն–Ավիան»։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:17 30.03.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×