Արցախում առաջին անգամ կնշվի զբոսաշրջության միջազգային օրը

Արցախում առաջին անգամ կնշվի զբոսաշրջության միջազգային օրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս տարի Արցախն առաջին անգամ պաշտոնապես կնշի զբոսաշրջության միջազգային օրը, հաղորդում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը։

Ըստ տեղեկատվության` վարչությունը  մշակել է միջոցառումների ծրագիր` նվիրված այդ տոնին: Ծրագիրն իր մեջ ներառում է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետի մամլո ասուլիսը, Google Earth ծրագրում Ստեփանակերտ ու Շուշի քաղաքների 3D ֆորմատի մոդելների  շնորհանդեսը, Արցախի զբոսաշրջային  ներուժը ներկայացնող նոր տեսահոլովակի շնորհանդեսը,

«Ծրագրում ներառված են նաև վարչության տպագրական գովազդային աշխատանքների ցուցահանդեսը, Ստեփանակերտ քաղաքում Արցախի զբոսաշրջության մասին ֆիլմի ցուցադրումը, հեռուստատեսային հաղորդում` նվիրված զբոսաշրջության միջազգային օրվան, զբոսաշրջային գովազդային տեսահոլովակի ցուցադրումն Արցախի հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նաև բաց դռների օրի կազմակերպում թանգարաններում», – նշվում է տեղեկատվության մեջ։
 
Ծրագիրը նախատեսվում է իրակացնել սեպտեմբերի 27-29-ը:

1980 թվականից սկսած Միավորված ազգերի միջազգային զբոսաշրջության կազմակերպությունը սեպտեմբերի 27-ը նշում է  որպես զբոսաշրջության միջազգային օր: Այս օրը տեղի են ունենում զբոսաշրջությանը նվիրված հավաքներ, տոնակատարություններ և փառատոներ։ Զբոսաշրջության միջազգային օրվա  նպատակն է բարձրացնել զբոսաշրջության մասին իրազեկությունը և ցույց տալ, թե ինչպես է այն ազդում ամբողջ աշխարհի սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական արժեքների վրա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:35 26.09.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×