Հայաստանն ու Արցախը մասնակցում են «TTG Incontri» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Իտալիայում

Հայաստանն ու Արցախը մասնակցում են «TTG Incontri» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Իտալիայում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը և Արցախը մասնակցում են «TTG Incontri» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը անցկացվում է հոկտեմբերի 9-11-ը Իտալիայի Ռիմինի քաղաքում, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Ցուցահանդեսին կմասնակցեն 130 երկրների շուրջ 2400 զբոսաշրջային ընկերություններ և ավելի քան 52 հազար այցելուներ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ իտալերենով:

Մասնակցությունը խոշորագույն այս ցուցահանդեսին նպատակ ունի խթանելու Հայաստանի և Արցախի զբոսաշրջությունը իտալական շուկայում և նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:33 10.10.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×