Առաջիկայում Հայաստանում շուրջ տասը բրենդային հյուրանոց կգործի. նախարար
19.10.2012,
19:20
Առաջիկայում Հայաստանում բրենդային հյուրանոցային համալիրների թիվը կհասնի մեկ տասնյակի, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում Հայաստանում բրենդային հյուրանոցային համալիրների թիվը կհասնի մեկ տասնյակի, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
«Այս պահին Հայաստանում աշխատում են այնպիսի բրենդային հյուրանոցներ, ինչպիսին են «Մարիոթը», «Գոլդեն Թուլիփը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ շուտով «Մարիոթի» երկրորդ հյուրանոցը կգործի Ծաղկաձորում:
Նրա խոսքով՝ Հայաստանում գործում են նաև Best Western ապրանքանիշի չորս հյուրանոցներ, իսկ հաջորդ տարի կբացվի հինգերորդը: Բացի այդ, 2013 թվականին «Hyatt» և «Kempinski» հյուրանոցներ կբացվեն:
Դավթյանը նշեց, որ սեզոնին հյուրանոցային համարների պահանջարկն ավելի մեջ լինում, քան առաջարկը, ինչը լավ ազդակ է նոր հյուրանոցներ բացելու համար: Ընդ որում, նախարարի խոսքով՝ երկրում պետք է բացել տարբեր դասի հյուրանոցներ՝ հինգ, երեք և երկու աստղանի:--0-