Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը հինգերորդ տեղն է զբաղեցրել Globe Spots պորտալի վարկածով 2013թ.–ի զբոսաշրջության համար ամենագրավիչ երկրների տասնյակում

24.06.2013, 13:33
Հայաստանը հինգերորդ տեղն է զբաղեցրել Globe Spots տուրիստական պորտալի վարկածով 2013թ.–ի այցելության համար ամենագրավիչ երկրների տասնյակում։
Հայաստանը հինգերորդ տեղն է զբաղեցրել Globe Spots պորտալի վարկածով 2013թ.–ի զբոսաշրջության համար ամենագրավիչ երկրների տասնյակում
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հինգերորդ տեղն է զբաղեցրել Globe Spots տուրիստական պորտալի վարկածով 2013թ.–ի այցելության համար ամենագրավիչ երկրների տասնյակում։

«Չնայած նրան, որ երկրում բավական լավ է զարգացած տուրիստական ենթակառուցվածքը, Հայաստանը դեռ դուրս է մնում շատ ճանապարհորդողների տեսադաշտից։ Առաջինը Քրիստոնեությունը ճանաչած երկիրը բավական ապացույցներ է ներկայացնում դա հաստատելու համար, և եթե հետևենք ուղեցույցների առաջարկներին, ապա շատ հավանական է, որ դուք «եկեղեցականացված» կլինեք»,– ասվում է կայքում։

Ըստ հրապարակման հեղինակի` նրանք, ովքեր ցանկանում են ավելի խորանալ, իրենց համար իսկապես զարմանալի երկիր կբացահայտեն` հիանալի լանդշաֆտով, ինչպես նաև իսկապես լավ մարդկանց կհանդիպեն, ովքեր պատրաստ են նրանց մի բաժակ «արաղ»` օղի, առաջարկել կամ հրավիրել նրանց խորովածի խնջույքի, կամ բոլորը միասին։

«Իսկ Եվրամիության երկրների քաղաքացիների համար հունվարի 1–ից մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելուց հետո դուք ավելի քիչ պատճառ ունեք  այդ երկիր չգնալու համար»,– նշվում է հրապարակման մեջ։

2013թ.–ի ամենագրավիչ երկրների ցուցակը կազմվել է պրոֆեսիոնալ ճանապարհորդողների խմբի կողմից, ովքեր ցանկացել են հանրությանը ցույց տալ աշխարհի այն անկյունները, որոնց մասին նրանք չեն լսել, սակայն հնարավոր է ցանկացել են այցելել։

Հայաստանն ընդգրկվել է այն երկրների կատեգորիայում, «որտեղ կան արկածներ այն մարդկանց համար, ովքեր լավագույն ճանապարհորդություն փնտրելու համար վեր ու վար են անում»։

Ըստ Globe Spots–ի` լավագույն երկրների ցուցակը գլխավորել է Պորտուգալիան, որին հաջորդում են Մոզամբիկը, Ղրղզստանը, Պանաման, Հայաստանը, Ռուանդան, Կուբան, Ուկրաինան, Մալավին և Կանադան։ –0–