Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանում բաց երկնքի քաղաքականությունն ուղևորափոխադրումների 20–25 տոկոսանոց աճ կապահովի. Էկոնոմիկայի նախարար

20.05.2014, 17:26
Հայաստանի կողմից ընդունված բաց երկնքի քաղաքականությունը ուղևորափոխադրումների ծավալների 20–25 տոկոսանոց աճ կապահովի, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Հայաստանում բաց երկնքի քաղաքականությունն ուղևորափոխադրումների 20–25 տոկոսանոց աճ կապահովի. Էկոնոմիկայի նախարար
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կողմից ընդունված բաց երկնքի քաղաքականությունը ուղևորափոխադրումների ծավալների 20–25 տոկոսանոց աճ կապահովի, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

ՀՀ կառավարությունը 2013 թ.–ի հոկտեմբերի 23–ին հաստատել է «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների տրամադրման ապահովման ծրագիրը»,  որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ուսումնասիրության վրա։

«Տուրիզմի ոլորտը հատկապես բաց երկնքի քաղաքականության ընդունմամբ զարգացման նոր ազդակ է ստացել», – ասել է Ճշմարիտյանը լրագրողներին ԱՊՀ մասնակից պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդակցական խորհրդի 6–րդ նիստի շրջանակներում։

Նրա խոսքերով` տուրիզմի զարգացումը չի սահմանափակվի միայն ուղևորափոխադրումների ծավալի ավելացմամբ, կսահմանվեն նաև նոր տուրիստական երթուղիներ տարածաշրջանային տուրիզմի զարգացման համատեքստում։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի միջոցով ուղևորների հոսքը 2014 թ.–ի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, աճել է 17 տոկոսով և կազմել է 136 700 մարդ։

ՀՀ ԱՎԾ տվյալներով` 2014 թ.–ի հունվար մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 20,5 տոկոսով` կազմելով 154 471 մարդ։–0–