ՀՀ վարչապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել Զբոսաշրջության մրցունակության զեկույցում երկրի դիրքերը բարելավելու վերաբերյալ
07.03.2013,
12:08
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է վերլուծել նախօրեին հրապարակված Համաշխարհային տնտեսական ֆորումի Զբոսաշրջության մրցունակության զեկույցը և ներկայացնել Հայաստանի ուժեղ ու թույլ կողմերը` ընթացիկ տարում երկրի դիրքերը բարելավելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է վերլուծել նախօրեին հրապարակված Համաշխարհային տնտեսական ֆորումի Զբոսաշրջության մրցունակության զեկույցը և ներկայացնել Հայաստանի ուժեղ ու թույլ կողմերը` ընթացիկ տարում երկրի դիրքերը բարելավելու համար։
Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի «2013թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի» համաձայն, նախորդ զեկույցի համեմատ բարձրացել է 11 կետով և 140 երկրների շարքում զբաղեցրել է 79–րդ տեղը։
«Շատ կարևոր է, որ մենք 11 կետով բարելավել ենք մեր դիրքերը զեկույցում, սակայն դեռ շատ աշխատանք կա», - ասաց Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։
Համաշխարհային տնտեսական ֆորումն անկախ միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է` բարելավել աշխարհում իրերի վիճակը առաջնորդների միջև գործընկերության հաստատման միջոցով գլոբալ մասշտաբի օրակարգի ձևավորման համար, ինչպես նաև մարզերի և ճյուղերի մակարդակով։ --0--