Рейтинг@Mail.ru
USD
360.54
EUR
398.4
RUB
4.3927
GEL
138.94
2026 թ. նոյեմբերի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը

23.09.2026, 12:15
Չվերթների հաճախականությունը կավելանա՝ հասնելով շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի
Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը, հայտնել է Հայաստանում Չեխիայի դեսպանությունը։

«Հոկտեմբերից Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի», - նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունից նշում են, որ չվերթների ավելի բարձր քանակը նշանակում է ավելի հեշտ և հարմարավետ ճանապարհորդություն զբոսաշրջիկների, ուսանողների և գործարարների համար, ինչպես նաև՝ մեր երկու երկրների միջև ավելի սերտ կապեր։

Wizz Air-ը եվրոպական լոուքոստեր է, որը չվերթեր է իրականացնում Հայաստանից դեպի եվրոպական մի շարք ուղղություններ: 2026 թվականի սեպտեմբերին ավիաընկերությունը հայտարարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իր բազայի հետագա ընդլայնման մասին, որտեղ դեկտեմբերից կտեղակայվի չորրորդ ինքնաթիռը։