«World Travel Market» ցուցահանդեսում Հայաստանը կներկայացնեն 11 զբոսաշրջային ընկերություններ
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 5-8-ին Լոնդոնում տեղի կունենա «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 11 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ:
Ինչպես տեղեկացնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից, հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 189 երկրներից ավելի քան 5000 զբոսաշրջային ընկերություններ:--0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:46 02.11.2012