Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևան-Բաթումի-Երևան գնացքներով երկու ամսում տեղափոխվել է ավելի քան 30 հազար ուղևոր

18.08.2012, 13:08
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 16-ը տեղափոխվել է 30 575 ուղևոր, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 16-ը տեղափոխվել է 30 575 ուղևոր, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

Դա 18,9%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել էր 25 705 ուղևոր:

Ընդհանուր առմամբ, հունիսի 1-ից մինչև օգոստոսի 16-ը վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 39 005 տոմս, ինչը 27,3%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 30 646 տոմս:

Միևնույն ժամանակ միայն օգոստոսի 1-ից մինչև 16-ը տեղափոխվել է 14 487 ուղևոր (աճ 35,9%-ով) և վաճառվել 10 893 տոմս (աճ 57,7%-ով):

Միջինը օգոստոսի 10-ից օրական Երևան-Բաթումի-Երևան ուղղությունով տեղափոխվում է մոտ 1000 ուղևոր:

«Ուղևորափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ում հետևողականորեն տարվող ճկուն սակագնային քաղաքականությամբ, ուղևորների սպասարկման որակի բարձրացմամբ: Նաև թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետության մակարդակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը»,- նշեցին մամուլի ծառայությունից:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0—