Ֆուտբոլի աշխարհի գավաթը Հայաստանում է
2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին FIFA աշխարհի գավաթը ժամանել է Հայաստան։ Աշխարհի գավաթի ներկայացմանը մասնակցեց Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 1998 թվականի աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն, ով նշեց, որ իր համար մեծ պատիվ և ուրախություն էր ներկայացնել Գավաթը Հայաստանում։