«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը աշխատանքի է հրավիրում
ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՄԵՆԵՋԵՐ
Հիմնական պահանջներ.
- բարձրագույն կրթություն,
- գործարար շփման հմտություններ,
- ինտերնետ-մարքեթինգի և գովազդի ոլորտում աշխատանքի հաջող փորձ,
- ծանոթություն ֆինանսատնտեսական թեմային,
- շփվելու ունակություն,
- կազմակերպվածություն և նախաձեռնողականություն,
- պատասխանատվություն,
- համակարգչային գերազանց գիտելիքներ (օգտագործողի մակարդակով),
- հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում, անգլերենի իմացությունը խրախուսելի է:
Պարտականություններ
- գլխամասային և թեմատիկ կայքերի առաջմղում/հանրայնացում,
- առաջխաղացման առավել արդյունավետ մեթոդների որոնում,
- աշխատանք ենթակապալառուների հետ,
- որոնողական համակարգերի և կատալոգների աշխատանքի սկզբունքի իմացություն, որոնողական համակարգերում ռելևանտության կառավարում,
- ծրագրավորողների կոլեկտիվին խնդրի առաջադրում՝ առկա ֆունկցիոնալի լրամշակում և նոր ֆունկցիոնալի մշակում՝ կայքի էջերի օպտիմալացում, տեղեկատվական և գովազդային կոնտենտի դասավորում և տեղադրում:
Հաջողակության չափանիշներ.
- գովազդի վաճառքի աճ,
- կայքերի հաճախելիության աճ,
- նյութերի մեջբերման աճ:
Ռեզյումեն ուղարկել «մենեջեր» նշումով
Կոնտակտներ՝ հեռ/ֆաքս 52-40-80, e-mail:
[email protected]
ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ
Հիմնական պարտականություններ. գործակալության ֆինանսատնտեսական արտադրանքի մշակում և ուղեկցում
Հիմնական պահանջներ. բարձրագույն ֆինանսական/տնտեսական կրթություն, բուհի շրջանավարտ, համակարգչից փորձառու օգտվող: Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն, ինքնակրթության ունակություն, պատասխանատվություն, ուշադրություն, վերլուծական միտք, հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում, անգլերենի իմացությունը խրախուսելի է:
Ռեզյումեն ուղարկել «վերլուծաբան» նշումով
Կոնտակտներ՝ հեռ/ֆաքս 52-40-80, e-mail:
[email protected]
ԼՐԱԳՐՈՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հիմնական պարտականություններ. ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ կոնտակտների հաստատում, ինֆորմացիայի որոնում:
Պահանջներ. շփվողականություն, նախաձեռնողականություն, ստեղծագործական մոտեցում, թիմում աշխատելու ունակություն, հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում, համակարգչի և անգլերենի իմացությունը խրախուսելի է:
Ռեզյումեն ուղարկել «լրագրող» նշումով
Կոնտակտներ՝ հեռ/ֆաքս 52-40-80, e-mail:
[email protected]