«ԱՌԿԱ» լրատվական գործակալություն 

media kit


«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թվականից, այն ակտուալ և որակյալ տեղեկատվության հուսալի աղբյուր է, որը դարձել է Հայաստանի ֆինանսատնտեսական և քաղաքական լանդշաֆտի անբաժանելի մասը։ Մենք տրամադրում ենք իրադարձությունների փորձագիտական վերլուծություն, ակտուալ նորություններ տնտեսության, քաղաքականության, բանկային, բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում՝ օգնելով մեր հաճախորդներին կայացնել հիմնավորված որոշումներ և լինել մեկ քայլ առաջ:

«ԱՌԿԱ» մեդիա հոլդինգը (arka.am) ներառում է նաև մասնագիտացված պորտալներ՝ arkatelecom.am՝ հեռահաղորդակցության և տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող պորտալը և armbanks.am՝ Հայաստանի ֆինանսաբանկային հատվածի առաջատար ռեսուրսը։ Մենք առաջարկում ենք մեր նյութերը ոչ միայն բիզնեսներին և պետական կառույցներին, այլև լայն լսարանին, որը գնահատում է պրոֆեսիոնալիզմն ու հավաստիությունը։ 

Մեր աղբյուրներն են իրենց ոլորտում ճանաչված առաջատարները՝ պետական կառույցներ, խոշորագույն հայկական բանկեր, միջազգային կազմակերպություններ: Մենք հպարտ ենք, որ մեր տեղեկատվությունը պահանջված է։ Գործակալության հաճախորդների թվում են Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ): 

«ԱՌԿԱ» գործակալությունը համագործակցում է նաև միջազգային խոշորագույն տվյալների բազաների հետ, ինչպիսիք են Factiva-ն, ISI-ն և Thomson Reuters-ը, ինչը հաստատում է միջազգային ասպարեզում մեր կոնտենտի նկատմամբ վստահության բարձր մակարդակը: 

2000թ․–ի արդյունքում «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալությունը։ 

ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ

Մեր կոնտենտը տարածվում է սեփական էկոհամակարգի տարբեր հարթակներում


arka.am

Մասնագիտանում է ֆինանսատնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում։

 Մեր նյութերը միշտ տրամադրում են որակյալ տեղեկատվություն։ Մենք մանրամասն ստուգում ենք բոլոր տվյալները և չենք ընկնում սենսացիոն վերնագրերի ու քլիքերի հետևից։

 



arkatelecom.am

ARKA-Telecom–ը ակտուալ տեխնոմիտումների, օպերատիվ նորությունների, վերլուծական նյութերի և հարցազրույցների շտեմարան է։ 

Կայքում կարելի է գտնել նաև հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների կարծիքներն ու մեկնաբանությունները։ 



armbanks.am

ArmBanks.am–ը ֆինանսաբանկային պորտալ է, առաջատար ռեսուրսը Հայաստանի բանկային և ֆինանսական ոլորտում։ 

Էքսկլյուզիվ նորություններ, վերլուծական նյութեր, հեղինակավոր փորձագետների մեկնաբանություններ 



Սոցմեդիա

Մենք ամենուր ենք․ իրականացնում ենք հեռարձակում բոլոր կարևոր հարթակներում

facebook

40 ՀԱԶ․ ԲԱԺԱՆՈՐԴ
ԱՄՍԱԿԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՀԱԶ․ ԸՆԴԳՐԿՈՒՄ 

TELEGRAM
Տելեգրամի երկու ալիքներից բաղկացած ցանց՝ ավելի քան 4 հազ․ բաժանորդ


YOUTUBE-ՅԱՆ ԱԼԻՔՆԵՐ

ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների փորձագիտական գնահատական 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵԶ ԿԱՐԴՈՒՄ․ «ԱՌԿԱ» ԿԱՅՔԻ ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
«ԱՌԿԱ»–ի տրաֆիկի գլխավոր աղբյուրները՝ ուղիղ մուտք և սոցցանցեր 


100 000

ԱՄՍԱԿԱՆ 100 000 ԴԻՏՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ

35-55 лет

ՏԱՐԵԿԱՆՆԵՐՆ՝ ԱՌԱՎԵԼ ԱԿՏԻՎ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

ԼՍԱՐԱՆ

52% ՏՂԱՄԱՐԴԻԿ
48% ԿԱՆԱՅՔ 

ԹՈՓ ԵՐԿՐՆԵՐԸ

  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ՌՈՒՍԱՍՏԱՆ
  • ԱՄՆ
  • ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
  • ԳԵՐՄԱՆԻԱ 

ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԵՐ

Բացի կոնտենտի դասական ձևաչափերից, մենք ստեղծում ենք բազմաթիվ կոմերցիոն պրոդուկտներ, որոնց նմանը չկա Հայաստանում։


ԱՌԿԱ Media Kit

Media Kit–ը կարող եք ներբեռնել PDF ձևաչափով։ Այնտեղ ներկայացված է ավելի մանրամասն վիճակագրություն և կոմերցիոն առաջարկներ գովազդատուների համար

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ


Կոմերցիոն նյութեր տեղադրելու կամ մեր պրոդուկտներին բաժանորդագրվելու վերաբերյալ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել գովազդային բաժնի հետ

Անահիտ Սարգսյան marketing@arka.am
Յուլիա Մեյկլեր advertising@arka.am