#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ վարչապետը ՀՀ գործատուների միության անդամների հետ քննարկել է գործարարներին հուզող հարցերն ու տվել համապատասխան հանձնարարականներ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են վերջիններիս բարձրացրած գործնական հարցերն ու խնդիրները:Հայաստանի մարզերում մայիսին 0,1%-ով թանկացել են մասնավոր տների գները
Հայաստանի մարզերում մասնավոր տների միջին շուկայական գները 2013 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, բարձրացել են 0,1 տոկոսով։ Այս մասին ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։Հայաստանում 2013 թ.–ի մայիսին անշարժ գույքի ավելի քան 14 հազար գործարք է իրականացվել
Անշարժ գույքի գործարքների թիվը 2013 թվականի մայիսին կազմել է 14235, ինչը 2,1 տոկոսով շատ է նախորդ ամսվա ցուցանիշից և 10 տոկոսով քիչ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվությունում։Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան ստորագրել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և այլ օրենքներ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի փոփոխությունները, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։Հայաստանում կոնյակի արտադրությունը 2013թ.-ի հունվար–մայիսին նվազել է 6,3%-ով և 6235,9 հազար լիտր կազմել
Հայաստանում ընթացիկ տարվա հունվար–մայիսին, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կոնյակի արտադրությունը նվազել է 6,3%-ով և կազմել 6235,9 հազար լիտր, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը վարչապետի հանձնարարությամբ ԶԼՄ-ներին սպառիչ տեղեկություն է տրամադրել օրախնդիր հարցերի վերաբերյալ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, հինգշաբթի սպառիչ տեղեկատվություն է տրամադրել ԶԼՄ–ներին` «Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի ծրագրերից մեկի և «Նաիրիտ» քիմիական գործարանի գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ։Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացրել է ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հինգշաբթի «Ատոմային էներգիան 21–րդ դարում» համաժողովի ընթացքում ներկայացրել է երկրի ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները, տեղեկացնում է Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։Հայաստանը, Ռուսաստանն ու ՀԱՊԿ–ն շահագրգռված չեն, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունները վերսկսվեն. փորձագետ
Հայաստանը, Ռուսաստանն ու ՀԱՊԿ անդամ–երկրները շահագրգռված չեն Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսման հարցում, ասաց Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտ Սերգեյ Մինասյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ՀՀ վարչապետը համարում է, որ կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիաները միջին օղակի պաշտոնյաների սխալ ուղղորդման հետևանք են
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համարում է, որ կառավարության շենքի դիմաց հաճախ անցկացվող հանրահավաքները նախարարությունների միջին օղակի պաշտոնյաների ոչ ճիշտ աշխատանքի հետևանք են։ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամը հաստատել է Հայաստանում երկու ներդրումային նախագծերի իրականացման հայեցակարգերը
ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամի (ՀՃՀ) խորհուրդը նախօրեին հաստատել է Հայաստանում և Ղրղըզստանում երեք ներդրումային նախագծերի իրականացման հայեցակարգերը և Զարգացման եվրասիական բանկի եզրակացությունները` ՀՃՀ–ի միջոցներից ֆինանսավորելու համապատասխան նախնական հայտերի հիման վրա։ Այդ որոշումները ՀՃՀ–ի խորհրդին թույլ են տալիս սկսել ՏԷՀ նախագծերի նախապատրաստումը, հաղորդում է ԶԵԱԲ–ի մամուլի կենտրոնը։«Գազպրոմը» բանակցությունն է վարում Հայաստանի համար մատակարարվող գազի գնի հնարավոր իջեցման շուրջ
«Գազպրոմը» բանակցությունն է վարում Հայաստանի համար մատակարարվող գազի գնի հնարավոր իջեցման շուրջ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը։Նորություններ 11721 - 11740 of 14674
First | Prev. | 585 586 587 588 589 | Next | Last