#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2013թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին աճել է 7,4%–ով. ԿԲ
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ.–ի հունվար–ապրիլին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,4 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։ՀՀ ԱԺ–ն կքննարկի գազի սակագների հնարավոր աճի և կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցման հարցերը
ՀՀ ազգային ժողովը հինգշաթի կքննարկի գազի սակագների հնարավոր բարձրացման, իսկ ուրբաթ` կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցման հարցը, երկուշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ ասաց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը։Հայաստանում 2013թ.–ին նախատեսվում է շուրջ 36 նոր հակակարկտային կայան տեղադրել. ԱԻՆ
Հայաստանի մարզերում նախատեսվում է 2013թ.–ին շուրջ 36 նոր հակակարկտային կայան տեղադրել, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը։Գյուղացիներին շուրջ 24 տոննա սերմ կտրամադրվի. փոխնախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար մոտ 24 տոննա սերմ կտրամադրի Արմավիրի մարզի գյուղացիներին, որոնց տնտեսությունները տուժել են մայիսի 12–ին տեղացած ուժեղ կարկուտից, ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։IFC–ն հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է սննդի անվտանգության` 500 հազար դոլար արժողությամբ ծրագիրը
Միջազգային ֆինանսական ընկերությունը (IFC) ուրբաթ սուպերմարկետների խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ քննարկել է առևտրային կետերում սննդամթերքի անվտանգության բարելավման հարցերը և նրանց է ներկայացրել 500 հազար դոլար արժողությամբ իր «Սննդամթերքի անվտանգության տեխնոլոգիաների ներմուծման ծրագիրը»։Հայաստանում կարկտահարության հետևանքներն էական ազդեցություն չեն ունենա գյուղատնտեսական արտադրանքի գների վրա. փոխնախարար
Մայիսի 12–ին Հայաստանի Արմավիրի մարզի տարածքում տեղի ունեցած ուժեղ կարկտահարության հետևանքներն էական ազդեցություն չեն ունենա գյուղատնտեսական արտադրանքի գների վրա, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։Հայաստանում գազի գների բարձրացումը երկրում սոցիալական խռովություն չի բարձրացնի. Իսկանդարյան
Հայաստանում գազի սակագների հնարավոր բարձրացումը, ինչն ավտոմատ կերպով նաև այլ ապրանքների գների աճի կհանգեցնի, երկրում սոցիալական խռովություն չի բարձրացնի, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։Ցորենի արտադրությունն աշխարհում 2013թ.–ին կաճի մինչև 695 մլն տոննա կամ 5.4%–ով. ՖԱՕ
ՄԱԿ–ի պարենային կազմակերպությունը (ՖԱՕ) կանխատեսում է աշխարհում 2013 թվականին ցորենի արտադրության ծավալների աճ մինչև 695 մլն տոննա, ինչը 5.4 տոկոսով կամ 6 միլիոն տոննայով շատ է նախորդ տարվա ցուցանիշից, ասվում է ՖԱՕ–ի պաշտոնական կայքում հացահատկի պահանջարկի և առաջարկի ամսական ամփոփագրում։Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների գործընթացը և բարելավի բիզնես–միջավայրը. ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը համաձայն է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որը կոչ է արել Հայաստանին արագացնել կատարվող բարեփոխումները և, մասնավորապես, բարելավել երկրի բիզնես միջավայրը։ՎԶԵԲ–ն առաջին անգամ Հայաստանում հաստատող բանկի կարգավիճակ է շնորհել Ամերիաբանկին
Ամերիաբանկը դարձավ հայաստանյան առաջին բանկը, որին Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի (Trade Facilitation Programme - TFP) շրջանակում առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։Մայիսի 12–ին տեղի ունեցած կարկտահարությունից տուժել է 15–17 հազար հա տարածք. նախարար
Ըստ նախնական տվյալների` մայիսի 12–ին տեղի ունեցած կարկտահարությունից տուժել է Արմավիրի մարզի 43 գյուղական համայնքների 15–17 հազար հեկտար տարածք, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։Գազի գների աճը կարող է Հայաստանում շղթայական ռեակցիա հրահրել. կուսակցության առաջնորդ
Գազի գների բարձրացումը կարող է Հայաստանի համար ծանր սոցիալական հետևանքների շղթայական ռեակցիայի հրահրման պատճառ դառնալ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ընդդիմադիր Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը։Նորություններ 12081 - 12100 of 14667
First | Prev. | 603 604 605 606 607 | Next | Last