#ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՄՀ–ն կոչ է անում ՀՀ կառավարությանը արագացնել բարեփոխումները և հիշեցնում է տնտեսության համար նախատեսված մարտահրավերների մասին
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կոչ է անում ՀՀ կառավարությանը արագացնել անցկացվող բարեփոխումները և հիմնական մարտահրավերների փաթեթ է ներկայացնում, որոնք կանգնած են երկրի տնտեսության առաջ։ Այդ մասին ասվում է ԱՄՀ–ի մամուլի ծառայության կողմից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած փաստաթղթում, որը ստորագրել են Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Գիերմո Տոլոսան։Նալբանդյանը Փարիզում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները
Նախօրեին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ՀՀ ԱԳՆ ղեկավարը մայիսի 16–ին Ստրասբուրգում կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը
Մայիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։Ավելի քան 56 մլն դոլար է հատկացվել Հայաստանի կարևորագույն միջպետական ճանապարհների հիմնանորոգման համար
Դեպի Վրաստան և Իրան տանող կարևորագույն միջպետական ճանապարհների հիմնանորոգման համար 56,2 մլն դոլար է հատկացվել, երեքշաբթի Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։Երևանի գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային տոնավաճառների քանակը հնարավոր է ավելանա. Գյուղատնտեսության նախարարություն
Երևանի գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային տոնավաճառների քանակը հնարավոր է ավելանա, իսկ նախկինում գործող տոնավաճառները կբացվեն մայիսի վերջին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։Շուրջ 6 մլն եվրո է ներդրվել 10 տարվա ընթացքում ՀՀ ՓՄՁ ոլորտում` ՎԶԵԲ–ի բիզնես կոնսլաթինգ ծրագրով
Որպես ներդրումներ` մոտ 6 մլն եվրո է ներդրվել Հայաստանում 10 տարվա ընթացքում փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար` ՎԶԵԲ–ի «Բիզնես կոնսալթինգի ծառայություններ» ծրագրով, երեքշաբթի տեղեկացրեց ՎԶԵԲ ՓՄՁ աջակցման տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յաափ Սփրեյը (Jaap Sprey)։ՎԶԵԲ–ն իր գործունեության սկզբից Հայաստանում ներդրել է շուրջ 620 մլն եվրո
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում ներդրել է շուրջ 620 մլն եվրո` 1992թ.–ից երկրում իր գործունեության սկզբից, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՎԶԵԲ–ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերը
Մայիսի 13-ին Փարիզում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։Երևանում 15 երկրների երիտասարդները քննարկում են ջրային ռեսուրսների կառավարման խնդիրները
Կանադայից և Եվրախորհրդի երկրներից, այդ թվում Հայաստանից, Բելգիայից, Խորվաթիայից, Թուրքիայից, Հունաստանից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Մոլդովայից շուրջ 100 երիտասարդներ երկուշաբթի մասնակցում են Երևանում Ջրի եվրոպական երիտասարդական 11–րդ խորհրդարանի աշխատանքներին։Նորություններ 12121 - 12140 of 14667
First | Prev. | 605 606 607 608 609 | Next | Last